Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի խորհրդականն այցելել է 2023 թվականին Արմավիրի մարզում առաջինը լույս աշխարհ եկած փոքրիկներին
04.01.2023
ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն այսօր այցելեց մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններ՝ տեսակցելու 2023 թվականին առաջինը լույս աշխարհ եկած փոքրիկներին և նրանց մայրիկներին:
Սաթենիկ Թովմասյանը տեղեկացավ նորածինների և նրանց մայրիկների առողջական վիճակի մասին:
Մարզպետի խորհրդականը շնորհավորեց նորածինների ծնողներին, հարազատներին՝ փոքրիկներին մաղթելով առողջ և խաղաղ մանկություն։
Նշենք, որ 2022 թվականի ընթացքում ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 1244 երեխա:
Տարվա ընթացքում ծնված տղաների թիվը գերազանցել է աղջիկների թվին. մարզում ծնվել է 707 տղա և 532 աղջիկ: