Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մասնակցել է Սուրբծննդյան պատարագին
06.01.2023
ՀՀ Արմավիրի մարզպետարանի պատվիրակությունը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մասնակցել է Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ մատուցված պատարագին:
Նշենք, որ հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը: