Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը
18.01.2023
Սույն թվականի հունվարի 18-ից մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։
Օլիմպիադայի առաջին օրվա ընթացքին հետևել են ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի ներկայացուցիչները՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի գլխավորությամբ:
Մեկնարկը տրվել է մաթեմատիկա առարկայով, որին մասնակցել են մարզի դպրոցական փուլը հաղթահարած 94 աշակերտներ:
Օլիմպիադաների մարզային փուլը կշարունակվի մինչև փետրվարի 9-ը՝ 17 առարկաների շրջանակներում: Բարձր ցուցանիշ գրանցած աշակերտները կմասնակցեն արդեն հանրապետական փուլին:
Հաջողություն ենք մաղթում արմավիրցի առաջադեմ աշակերտներին՝ օլիմպիադայի բոլոր փուլերում: