Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ անցկացվեց խորհրդակացություն

18.01.2023

Հունվարի 18-ին ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ անցկացվեց խորհրդակացություն՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության նպատակն էր նոր տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել ոլորտային պատասխանատուների հետ:

Քննարկումների օրակարգում ընդգրկված էին 2022-2023 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին վերաբերող հարցեր:

Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը բարձրացրած մի շարք հարցերի շրջանակում պահանջեց խստագույնս հետևել դպրոցներում աշակերտների հաճախելիությանը՝ սուր շնչառական վարակների հիվանդացության աճով պայմանավորված՝ համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով պատշաճ կերպով ուսումնական հաստատություններում իրականացնել «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար:

Անդրադառնալով 2022 թվականին իրականացված մշտադիտարկումների արդյունքներին՝ փոխմարզպետը հայտնեց իր մտահոգությունը ստուգումների ժամանակ մարզպետարանի կողմից տրված ստուգողական գրավոր աշխատանքների գնահատականների ցածր ցուցանիշների վերաբերյալ, որից հետո տրվեց հանձնարարականներ, որ ուսումնական հաստատությունների տնօրենները լինեն հետևողական կրթության որակի նկատմամբ, քանի որ մշտադիտարկումները ինքնանպատակ չեն և շարունակական են լինելու:

Առնակ Ավետիսյանը ևս մեկ անգամ նշեց, որ դպրոցներում պետք է բացառել դրամահավաքային ցանկացած դրսևորում:

Կրթության, մշակույթի և սպրոտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն ուսումնական հաստատությունների տնօրեններին հիշեցրեց, որ ուսումնական հաստատություններում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում ՀՀ Հանրակրթության մասին օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Ուստի անհրաժեշտ է հետևողական լինել՝ օրենքի պահանջը կատարելու համար:

Աշխատանքային քննարկման ընթացքում տնօրենները ևս բարձրացրեցին իրենց հուզող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ՝ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների կողմից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50