Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզի 2022թ. հաշվետու տարվա եկամուտների տարեկան ծրագիրը կատարվել է 97,7%-ով
20.01.2023
ՀՀ Արմավիրի մարզի 2022թ. հաշվետու տարվա եկամուտների տարեկան ծրագիրը կազմել է 11.711.228.200 ՀՀ դրամ, որը տարվա ընթացքում կատարվել է 97,7%-ով, այն է՝ փաստացի եկամուտները կազմել են 11.441.798.600 ՀՀ դրամ: 2021 թվականի համեմատ մարզի ծրագրային ցուցանիշներն ավել է պլանավորվել 986.427.800 ՀՀ դրամով, իսկ եկամուտների փաստացի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 1.142.915.200 ՀՀ դրամ:
Արմավիրի մարզում նույն ժամանակահատվածում սեփական եկամուտների պլանավորումը կազմել է 4.266.443.800 ՀՀ դրամ, որը տարվա ընթացքում կատարվել է 102.0%-ով: Այն է՝ փաստացի հավաքագրումը կազմել է 4.353.525.900 ՀՀ դրամ: 2021 թվականի համեմատ մարզի սեփական եկամուտներն ավել է պլանավորվել 665.727.700 ՀՀ դրամով, իսկ սեփական եկամուտների փաստացի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 654.247.300 ՀՀ դրամ: