Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2022 թվականի ընթացքում ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում 7 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել, որոնցից 6-ն իր ենթածրագրերով կյանքի է կոչվել
23.01.2023
ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի արևմտյան հատվածում և ընդգրկում է 14 բնակավայր:
Համայնքում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք գտնվում են համայնքի և մարզպետարանի ուշադրության կենտրոնում:
Բոլոր խնդիրները գույքագրված են, պարբերաբար անդրադարձ է կատարվում և վերլուծությունների արդյունքում ընդգծվում են դրանց առաջնահերթություններն ու ըստ հրատապության խնդիրներն ընդգրկվում են սուբվենցիոն կամ այլ ծրագրերում:
2022 թվականի ընթացքում ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում ՀՀ կառավարությունը 7 սուբվենցիոն ծիրագիր է հաստատվել, որոնցից 6-ն իր ենթածրագրերով կյանքի է կոչվել.
· Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի մշակույթի տան տանիքի վրա տեղադրվել է արևային համակարգ, Երվանդաշատ բնակավայրի մշակույթի տան տանիքին կառուցվել է 25 կվտ հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրակայան:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 41.063.319 ՀՀ դրամ: Համայնքը կատարել է 36.53% մասնաբաժնի վճարում՝ 5.906.900 ՀՀ դրամ, իսկ ՀՀ կառավարությունը՝ 16.565.900 ՀՀ դրամ։
· Կառավարության ևս մեկ սուբվենցիոն ծրագրով 2022 թվականին Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում Բյուզանդի, Իսահակյան, Պ.Սևակի, Հ Շիրազի, Հ.Թումանյան փողոցների, Հուշակերտ բնակավայրի 5-րդ փողոցի, 5-րդ և 4-րդ փողոցները միացնող հատվածի, Շենիկ բնակավայրի Մ.Մելքոնյան փողոցի, Երվանդաշատ բնակավայրի Ազատության և Սահմանապահների փողոցների, Դալարիկ բնակավայրի Շահումյան փողոցի և Վանանդ բնակավայրի Ա.Մարտիրոսյան փողոցի ասֆալտապատում է իրականացվել:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 259 580 520 ՀՀ դրամ: Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք՝ 40% -60% համաֆինանսավորմամբ:
· Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրում կառուցվել է ջրամատակարարման ցանց, ջրի կուտակման ավազան և պոմպակայան, իսկ Արգինա բնակավայրում կառուցվել է ջրամատակարարման ցանց:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 221.350.267 ՀՀ դրամ, որից 70%-ը պետության, իսկ 30%-ը համայնքի ներդրման չափն է:
· ՀՀ Կառավարության կողմից հաստատված հերթական սուբվենցիոն ծրագրով իրականացվել է Բաղրամյան համայնքի Բաղրամյան բնակավայրի Իսահակյան և Ա.Խաչատրյան փողոցների և Քարակերտ բնակավայրի Հ.Թումանյան փողոցի գազիֆիկացումը:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 33.003.840 ՀՀ դրամ: Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ:
· 2022 թվականի Բաղրամյան համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերից մեկով էլ պետություն-համայնք՝ 45%-55% համաֆինանսավորմամբ իրականացվել է Բաղրամյան բնակավայրի Արցախի 37/1 հասցեի բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգումը, Լեռնագոգ բնակավայրի 5-րդ փողոցի 5 հարկանի շենքի տանիքի հիմնանորոգումը, Դալարիկ բնակավայրի 13 բազմաբնակարան շենքի տանիքի վերակառուցումը, Դալարիկ բնակավայրի Բաղրամյան 18 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 77.573.420 ՀՀ դրամ:
· ՀՀ կառավարության կողմից հաստատվել էր նաև Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի մանկապարտեզի սեյսմազինվածության բարձրացման և վերանորոգման ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմել էր 121 733 140 ՀՀ դրամ: Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք՝ 70%-30% համաֆինանսավորմամբ:
2023 թվականի ընթացքում մի շարք համայնքային խնդիրներ ևս նախատեսվում են լուծել սուբենցիոն ծրագրերով, որոնց լրացուցիչ կանդրադառնանք: