Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզում ևս 9 ուսումնական հաստատություն կիրականացնի նախադպրոցական կրթություն

24.01.2023

  ՀՀ Արմավիրի մարզում, կարևորելով ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը, ինչպես նաև նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, 9 ուսումնական հաստատություններ հայտ էին ներկայացրել «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում նախադպրոցական կրթության միկրոծրագրերի կառավարման հանձնաժողովին՝ նախակրթարանների ներդրման համար:

 Հաշվի առնելով ուսումնասիրությունների արդյունքները և հաստատությունների համապատասխան ներդրումային հնարավորությունները՝ նախակրթարանների հիմնման գնահատման արդյունքները հավանության են արժանացել «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում նախադպրոցական կրթության միկրոծրագրերի կառավարման հանձնաժողովի կողմից, և 2023 թվականի ընթացքում նախադպրոցական կրթություն կիրականացվեն հետևյալ հաստատություններում.
1 «Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
2 «Ակնաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
3 «Բերքաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
4 «Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
5 «Երվանդաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
6 «Զարթոնքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
7 «Տարոնիկի Գ. Գառնիկյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
8 «Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
9 «Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

  Նշենք, որ այսօր մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում գործում են 53 նախակրթարաններ, որոնք ապահովում են ոչ միայն նախադպրոցական տարիքի երեխաների բազմակողմանի զարգացմանը` նրա հակումներին, ընդունակություններին, կարողություններին, անհատական, հոգեկան և ֆիզիկական առանձնահտկություններին համապատասխան, այլև նախադպրոցական տարիքի երեխաների սահուն անցումը դպրոց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-02-06 17:03:26