Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների սպասարկումը 2023 թվականից իրականացվում է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի կողմից

25.01.2023

   2023 թ հունվարի 19-ին ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:

 Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։

  Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով վարչության պետ Գոռ Հովհաննիսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Գերմանիայի, Եվրոպայի, Հարավային Կովկասի ստորաբաժանման ղեկավար Թիլման Նագելը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Ազգային ծրագրերի ավագ համակարգող Համազասպ Դանիելյանը, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, ինչպես նաև համայնքի բնակիչներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

  Տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով վարչության պետ Գոռ Հովհաննիսյանն իր և ՀՀ Արմավիրի մարզպետի անունից ողջունեց ներկաներին և Խոյ համայնքի բնակչությանը` քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման համար և շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, որոնք աջակցել են կյանքի կոչելու համայնքի համար կենսական նշանակություն ունեցող այս կառույցի ստեղծմանը:

   Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ վստահ է՝ գրասենյակն աշխատելու է իր ողջ հնարավորությամբ՝ ծառայելով համայնքի բնակչության շահերին:

  Նշենք, որ համայնքապետարանում և քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որը թույլ է տալիս ապահովել համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կառավարում, բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմումների և գրությունների ընթացքին: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:

  2023 թ. ԳՄՀԸ կողմից Հայաստանում առաջին «շարժական գրասենյակը» հանձնվել է ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքին՝ այսպիսով մեկնարկ տալով ՀՀ համայնքներում «շարժական» ծառայությունների մատուցմանը՝ ապահովելու արագ և որակյալ ծառայությունների մատուցում քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին՝ անմիջապես իրենց բնակության և/կամ գործունեության վայրում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50