Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարությունը 2022 թվականին հաստատել էր Խոյ համայնքի կողմից ներկայացված 8 միավորված սուբվենցիոն ծրագիր
25.01.2023
ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Այն գտնվում է Արարատյան դաշտավայրում՝ ծովի մակերևույթից 900մ բարձրության վրա: Մարզկենտրոնից տեղակայված է 25կմ հեռավորության վրա` դեպի հյուսիս-արևմուտք:
Խոյ համայնքն ընգդրկում Գեղակերտ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ (Էջմիածնի շրջ.), Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան բնակավայրերը:
Համայնքային բազմաթիվ խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունները իրենց դրական լուծումներն են ստանում մարզպետարան-համայնք արդյունավետ համագործակցության շնորհիվ:
2022 թվականի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հաստատվել է Խոյ համայնքի կողմից ներկայացված 8 միավորված ծրագիր:
1. ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում Մ.Սարյան, Մարշալ Բաղրամյան փողոցների և Մ.Մարշալ Բաղրամյան փողոցից մինչև մշակույթի տան հարակից տարածքի, Մոնթեավան բնակավայրի I-ին փողոցի /համայնքի կենտրոնական փողոց/, Այգեշատ բնակավայրի Երիտասարդական և Մայիսյան փողոցների, Դողս բնակավայրում Դողս-Աղավնատուն տանող ճանապարհի, Լեռնամերձ բնակավայրի Բարեկամություն փողոցի /գերեզմաններ տանող ճանապարհ/ ասֆալտապատման ծրագրերը:
Ծրագիրն իր ենթածրագրերով կազմում է 467.257.400 ՀՀ դրամ, որից 35%-ը պետության, իսկ 65%-ը համայնքի ներդրման չափն է:
Մոնթեավան բնակավայրի I-ին փողոցի /համայնքի կենտրոնական փողոց/ ասֆալտապատման աշխատանքները շուտով կավարտվեն:
2. Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի փողոցային լուսավորության ընդլայնման և Շահումյան բնակավայրի փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներն ավարտվել են:
Ծրագրի ընդհանուր արժեք կազմել է 40.135.280 ՀՀ դրամ, որտեղ 45%-ը պետության, իսկ 55%-ը համայնքի ներդրման չափն է:
3. Ծրագրերից մեկով էլ առաջիկայում կհիմնանորոգվեն Խոյ համայնքի Արագած N-1, N-2, Արշալույս N-1, N-2, N-3, N-4, N-5, N-6, N-7, N-8, Գեղակերտ N-1, Հայթաղ N-1, N-2, N-3, Մրգաստան N-1, Ծաղկունք N-1, N-2, Ծաղկալանջ N-2, Ծիածան N-1) խորքային հորերը, իսկ Ծիածան բնակավայրում կառուցվել և շահագորշման է հանձնվել ներտնտեսային ոռոգման ջրագծերը:
Ծրագրի ընդհանուր արժեք կազմել է 366.800.400 ՀՀ դրամ: Համայնքը կատարել է 40% մասնաբաժնի վճարում՝ 146.720.160 ՀՀ դրամ, իսկ ՀՀ կառավարությունը՝ 220.080.240 ՀՀ դրամ, որը կազմում է ծրագրի ֆինանսավորման 60 %-ը:
4. 2022 թվականի Խոյ համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերից մեկով պետություն-համայնք՝ 45%-55% համաֆինանսավորմամբ իրականացվում է Աղավնատուն բնակավայրի Բ. Ներսիսյան 2-րդ նրբ., Ս.Վիրաբյան, Երիտասարդական 3-րդ, Հարավ-Արևելյան 2-րդ փողոցների, Արշալույս բնակավայրի 27, 28, 29, 32-րդ փողոցների գազաֆիկացումը, իսկ Մոնթեավան գյուղի 1-ին և 7-րդ փողոցների գազիֆիկացման աշխատանքները կիարականացվեն առաջիկայում:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 172.070.330 ՀՀ դրամ: Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք՝ 45%-55% համաֆինանսավորմամբ:
5. Սուբվենցիոն հերթական ծրագրով Խոյ համայնքի Մոնթեավան և Արագած բնակավայրերում կառուցվելու էին հուշարձան-պուրակներ:
Ծրագրի արժեքը կազմում էր 82.566.210 ՀՀ դրամ, որից 30%-ը պետության, իսկ 70%-ը համայնքի ներդրման չափն էր:
Մոնթեավան բնակավայրի հուշարձան-պուրակի կառուցումը դեռ չի սկսվել, իսկ Արագած բնակավայրի հուշարձան-պուրակի կառուցումն ավարտված է:
6. Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրում էլ ավարտական փուլում է գտնվում բնակիչների համար կենսական նշանկանություն ունեցող խմելու ջրի ցանցի հիմնանորոգման (վերակառուցման) աշխատանքները:
Ծրագրի արժեքը կազմել է 125.690.370 ՀՀ դրամ, որն էլ իրականացվել է պետություն-համայնք՝ 60%-40% համաֆինանսավորմամբ:
7. Ծրագրերից մեկով պետք է իրականացվեն Խոյ համայնքի Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման, Արագած համայնքի մշակույթի տան 2-րդ և 3-րդ հարկերի վերանորոգման և ջեռուցման աշխատանքները:
Ծրագրերի ընդհանուր արժեքը 75.802.177 ՀՀ դրամ է, որից համայնքը կատարելու է 65%, իսկ պետությունը՝ 35 % ներդրում:
8. Հերթական ծրագրով պետք է իրականացնեն Խոյ համայնքի Հայթաղ գյուղի մանկապարտեզի վերակառուցումն ու ձախ կողաճակատին կիպ միահարկ կցակառույց շինության կառուցումը, իսկ Այգեշատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ծրագրի ընդհանուր արժեք կազմել է 280.090.000 ՀՀ դրամ, որտեղ 70%-ը պետության, իսկ 30%-ը համայնքի ներդրման չափն է:
2023 թվականի ընթացքում շարունակվելու են վեր հանվել համայնքային գերակա բոլոր խնդիրները և ըստ առաջնահերթության դրանց տրվելու են լուծումներ: