Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

27.01.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Է. Հովհաննիսյանի նախագահությամբ 2023 թվականի հունվարի 27-ին անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ: Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, փոխգնդապետ Համլետ Ադամյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Անդրանիկ Լալայանը:

Նիստի ընթացքում քննարկվել են 2022 թվականի ձմեռային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով նպատակային ուսումնառության հանգամանքով պայմանավորված տարկետման իրավունքից օգտվող և 2022 թվականի ձմեռային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը:

Հանձնաժողովի անդամներին մարզպետի կողմից խնդիրներ առաջադրվեցին զորակոչիկների անձնական գործերի առավել մանրակրկիտ ուսումնասիրության, հավաքագրվող փաստաթղղթերի ամբողջության և լիարժեքության ապահովման առումներով, որից հետո բարձրացված խնդիրների առնչությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տրվեց պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50