Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացվեց խորհրդակցություն՝ մարզի բժշկական կենտրոնների տնօրենների հետ
30.01.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ 2023 թվականի հունվարի 30-ին անցկացվեց խորհրդակցություն՝ մարզի բժշկական հաստատությունների տնօրենների հետ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի բժշկական կենտրոնների 2022 թվականի տարեկան հաշվետվությունները, կատարված աշխատանքները, վերլուծվեցին բժշկական կենտրոնների կողմից իրականացված ծառայությունների վիճակագրությունը: Քննարկվեցին նաև 2023 թվականի բժշկական ծառայությունների համար տրամադրված բյուջեները և հետագա անելիքները:
Արձանագրվեց նաև բժշկական կենտրոններում առկա խնդիրները, կենտրոնների՝ անհրաժեշտ սարքավորումներով հագեցվածության հարցերը և դրանց ձեռք բերման հետագա քայլերը:
Մարզպետը հանձնարարեց մարզի բժշկական կենտրոնների տնօրեններին առաջնահերթություն սահմանել և ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել հիվանդանոցներում բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված միջոցառումները, հետևողականորեն իրականացնել մասնագետների մաստագիտական շարունակական բարելավումը, միջոցառումներ ձեռնարկել՝ ուղղված մարզի բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը, բուժօգնության որակի և բնակչության գոհունակության բարելավմանը: