Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
31.01.2023
Սույն թվականի հունվարի 31-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Նախապես հերթագրված քաղաքացիները մարզի ղեկավարին ներկայացրել են սոցիալական, իրավական, զբաղվածության, ինչպես նաև տարբեր այլ բնագավառներին վերաբերող հարցեր:
Մարզպետի կողմից բնակիչներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:
Քաղաքացիների ընդունելության ընթացքում ներկայացված որոշակի հարցերի հետագա համակողմանի ուսումնասիրման և աջակցության հնարավոր տարբերակներ նախանշելու նպատակով մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ:
Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 28-ին` ժամը 10:00-ին:
Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարությունում:
Հարցերի դեպքում զանգահարել (0237) 2 08 56 հեռախոսահամարով:
Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):