Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում դասասենյակներ անվանակոչվեցին պատերազմում զոհված հերոսների անուններով

31.01.2023

 Այսօր հանդիսավոր պայմաններում «Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հերոսներ, դպրոցի զինղեկ Սարգիս Պողոսյանի և սան Սասուն Թաթիկյանի, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ժամանակ զոհված Աբրահամ Սարգսյանի անվան դասասենյակներ։

Դասասենյակների անվանակոչությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները, հերոսների հարազատներն ու ընկերները։

Դասասենյակներում անվանակոչության արարողակարգն ուղեկցվել է հերոսներին նվիրված հուշերով, հիշատակի և ոգեկոչման խոսքերով, որից հետո Դալարիկի Սուրբ Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Գրիգոր քահանա Հովսեփյանն անցկացրել է տերունական աղոթքի և հիշատակի կարգ։
րդ Ցերեկույթի երկրորդ մասը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման       31-ամյակին, որը կրում էր «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք» խորագիրը։

Դպրոցականները հանդես են եկել ազգային-ազատագրական պայքարի հերոսական էջերով, ռազմահայրենասիրական ասմունքով, երգ ու պարով՝ վստահեցնելով, որ նրանք թեև փոքր են, բայց գիտակցում են, որ իրենց ավագ եղբայրների ու պապերի ժառանգած հայրենիքի տերն ու պաշտպանն են։

Արմավիրի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն իր խոսքում նշել է, որ ցավն ու հպարտությունը միախառնվել են, քանի որ որքան թանկ են մեր կորուստները, այնքան էլ ոգեշնչող են նրանց հերոսական կերպարները։ Ամեն ոք, ամեն սերունդ պետք է իմանա այս հերոսների, նրանց կատարած սխրանքների ու անձնազոհության մասին, և մեր սերունդները պետք է հպարտանան նրանց փառավոր գործերով, բռնկվեն հայրենասիրության կրակով։

Միջոցառման վերջում ներկաները դպրոցի տնօրեն Բ․ Հեբոյանի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հուշաքարին։

Հավերժ փառք և խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության զոհված մեր հերոսների հիշատակին....

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36