Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացել է ՀՀ կառավարության կողմից հրատապ խնդիրների լուծման ծրագրին հատկացված միջոցներով իրականացված աշխատանքներին
01.02.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ 2023 թվականի հունվարի 31-ին այցելեց Մեծամոր համայնքի «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» և Արաքս համայնքի «Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներ՝ ծանոթանալու ՀՀ կառավարության կողմից հրատապ խնդիրների լուծման ծրագրին հատկացված միջոցներով իրականացված աշխատանքներին:
Ջանֆիդայի միջնակարգ դպրոցին հրատապ ծրագրով հատկացվել էր 56.307.200 ՀՀ դրամ, որով իրականացվել է դպրոցի հին պատուհանների փոխարինումը նորով և ջեռուցման համակարգի կառուցում:
Դպրոցի տնօրեն Սրեյանը մարզպետին ներկայացրեց դպրոցում իրականացրած աշխատանքների արդյունքները և նշեց, որ առաջիկայում դպրոցը կունենա նաև հինգ սանհանգույց և ժամանակակից պահանջներին համապատասխան մարզադահլիճ, որոնց շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և նախատեսվում են ավարտին հասցնել մայիս-հունիս ամիսներին:
Արաքս համայնքի Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցին հրատապ ծրագրով հատկացվել էր 8.433.300 ՀՀ դրամ, որն ուղղվել էր դպրոցի ճաշարանի և սանհանգույցների վերանորոգմանը:
Դպրոցում աշխատանքներն ավարտված և հանձնված էր շահագործման:
Աշխատանքային այցերն ավարտվեցին մանկավարժների հետ հանդիպում-քննարկումով, որի ընթացքում մարզպետը պատասխանեց ուսուցիչների կողմից բարձրացված հարցերին:
Մարզպետ Է. Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ դպրոցների հրատապություն պահանջող խնդիրները կենսական նշանակություն ունեցող են: 2022 թվականի ընթացքում գույքագրվել և ներկայացվել է պատկան մարմիններին:
«Ըստ առաջնահերթության՝ բոլոր խնդիրների համար միաժամանակ դիտարկում ենք բոլոր հնարավոր լուծման ուղղությունները: Ամեն ինչ անելու ենք, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում մարզի որևէ դպրոց սպորտդահլիճների, սանհանգույցների կամ կենսական նշանակություն ունեցող որևէ այլ խնդիր չունենա», - հավելեց մարզպետը:
Տեղեկացնենք, որ ըստ առաջնահերթության՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ներկայացված աշխատանքների ցանկին համապատասխան՝ մարզպետարանին հրատապ խնդիրների լուծման ծրագրի իրականացման համար ՀՀ Կառավարությունը հատկացրել էր 130.406.600 մլն ՀՀ դրամ գումար, որը ուղղվել էր մարզի թվով 13 դպրոցների հրատապ լուծում պահանջող խնդիրների և թվով երկու դպրոցի գույքի ձեռքբերման համար:
Արմավիրի մարզում հրատապ խնդիրների լուծման 19 ծրագրերի շրջանակներում իրականացվել են շինարարական, շին-վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքեր, որոնց առաջիկայում կանդրադառնանք: