Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզի Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյան ընտանիքում ծնվեց 11-րդ զավակը
03.02.2023
Քեսաբլյան ամուսիններն արդեն 6 տղա և 5 դուստր ունեն։
Արմավիրի «Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատանը փետրվարի 02-ին լույս աշխարհ է եկել Քեսաբլյանների 11-րդ զավակը՝ Գոռը:
Այսօր նրանց տեսակցելու էր գնացել ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, ով շնորհավորեց բազմազավակ մայրիկին՝ մաղթելով անսահման առողջություն, հաջողություն և ուժ, իսկ փոքրիկ Գոռին՝ անհոգ և խաղաղ մանկություն։
Բազմանդամ ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզի Այգեվան գյուղում։
Ընտանիքի առաջնեկը 19 տարեկան է, ընդունվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիա, այժմ ծառայում է բանակում: Ամենափոքրը 2 տարեկան է։ Հայրը՝ Վլադիմիր Քեսաբլյանը, հողի մշակմամբ է զբաղվում, մայրը՝ Ռոզա Պապոյանը՝ երեխաների խնամքով:
Բազմազավակ մայրիկը ասաց, որ երբեք ոչ մի դժվարությունից չի տրտնջացել և չի բողոքել, որևէ մեկից որևէ սպասելիք չունեն։ Իրենք պետք է իրենց երեխաներին պահեն։ Ամեն ինչ անելու են, որ երեխաները լավ կրթություն ստանան, քանի որ շատ են կարևորում ուսումը։
Բազմանդամ ընտանիքին մաղթում ենք անսահման ուժ՝ բոլոր նպատակների իրականացման համար։