Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրի շուրջօրյա ջրամատակարարումն այևս երազանք չէ

03.02.2023

Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները այցելեցին Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղ՝ գնահատելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացված խմելու ջրի ցանցի կառուցման աշխատանքները:

Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը և Ծաղկալանջ գյուղի վարչական ղեկավար Գևորգ Պողոսյանը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացրեցին ավարտված և արդեն շահագործման հանձնված աշխատանքները:

Բնակավայրի բնակիչները, ողրջունելով մարզպետին,  իրենց գոհունակությունը հայտնեցին համայնքի կենսական նշանակություն ունեցող ձեռքբերման մասին։

Բնակիչներից մեկը պատմեց, որ իրենց բնակավայրում եղել են փողոցներ, որոնք ջրագծեր երբեք չեն ունեցել։ Սկզբում անգամ չեն հավատացել, որ կգա այն օրը, երբ խոհանոցի ծորակը կբացեն, և ջուրը կհոսի։

Այսօր իրենց երազանքն իրականացել է և իրենց բնակարաններում 24 ժամ ջուր ունեն։

Գյուղի բնակիչներից մեկն էլ մարզպետին և աշխատակազմին տուն հրավիրեց՝ ջրի ծորակը փորձարկելու։

Նշենք, Ծաղկալանջ բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում (վերակառուցում) ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 97,225,000 ՀՀ դրամ, որտեղ համայնքի մասնաբաժինը կազմել է 40%՝ 37.776.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 60%-ը՝ 56.664.000 դրամը վճարել է պետությունը։

Ծրագրով Ծաղկալանջ բնակավայրում վերակառուցվել է 1950-ական թվականներին կառուցված 9 կմ երկարությամբ ջրագիծը, որը տարիների ընթացքում շարքից դուրս էր եկել և չէր շահագործվում։

Այսօր ծրագրի իրականացման արդյունքում շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովվել է 322 տնային տնտեսություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59