Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում տեղակայված ՀՀ ՊՆ ուսումնական զորամասը ճանաչվել է Զինված ուժերի լավագույն ուսումնական զորամաս

06.02.2023

Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս։ Շրջելով զորամասի տարածքում նախարար Պապիկյանը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ձմեռային զորակոչի շրջանակում ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկների հետ։

Հետաքրքրվելով նրանց ծառայությամբ ու տրամադրությամբ՝ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը։ Նախարարը նաև ներկայացրել է որոշ մանրամասներ՝ ՊՆ-ում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

2022 թվականի ուսումնական տարվա արդյունքներով, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, զինվորական օրինակելի կարգապահության համար, զորամասը ճանաչվել է ուսումնական լավագույն զորամաս։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամասի հրամանատարին է հանձնել պատվո դրոշը։

Աղբյուր՝ ՀՀ պաշտպանության նախարարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57