Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2023 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը

08.02.2023

2023 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը:

Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոս:2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն կայքում`  (https://www.mineconomy.am/page/1452 ) :

Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են ապահովագրական ընկերություններից որևէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ - Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ):

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ապահովագրական ընկերություններին.

Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ 011 529 231, 011 597 296 հեռախոսահամարներով.

Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն` 011 597 140 հեռախոսահամարով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50