Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում 2022 թվականի ընթացքում իրականացվել է կենսական նշանակության մի շարք սուբվենցիոն ծրագրեր

09.02.2023

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքն իր 31 բնակավայրերով՝ քաղաք Մեծամոր, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան գյուղերով, գտնվում է պետության ամենօրյա հոգածության ներքո։

Համայնքը հյուսիսից սահմանակից է Արմավիր համայնքին, արևելքից՝ Խոյ և Արաքս համայնքներին, հարավից՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, արևմուտքից՝ Բաղրամյան համայնքին։

Համայնքը, թեև բազմաթիվ կենսական նշանակություն ունեցող խնդիրներ ունի, սակայն ըստ առաջնահերթության վեր հանված և գնահատված խնդիրների՝ 2022 թվականին իրականացվել է մի շարք աշխատանքներ՝ պետություն- համայնք համաֆինանսավորմամբ։

2022 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի կողմից ներկայացված 9 սուբվենցիոն ծրագիր հաստատվեց ՀՀ կառավարության կողմից:

Սուբվենցիոն ծրագրերի մեծ մասը մարզպետարան-համայնք սերտ համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում:

Իրականացրած ծրագրերը՝ ասֆալտապատումներ, խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցում, խորքային հորերի վերականգնում, գազաֆիկացում, մանկապարտեզների, մշակույթի տների, երաժշտական դպրոցների հիմնանորոգման, ջեռուցման համակարգի կառուցման, բազմաբնակարան շենքերի վերելակների տեղադրման աշխատանքներ և այն մեծ ոգևորություն են առաջացրել համայնքի բնակիչների շրջանում։

  • Նշենք, որ 2022 թվականին Մեծամոր համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերից մեկով պետություն-համայնք՝ 54%-46% համաֆինանսավորմամբ իրականացվել է ք. Մեծամոր և Արտաշար բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 65․310․120 ՀՀ դրամ, որից 30․000․000 ՀՀ դրմաը համայնքի, իսկ 35․310․120 ՀՀ դրամը պետության մասնաբաժինն էր։
  • Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով իրականացվել է Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի փողոցների գազամատակարարումը, Ջանֆիդա, Փշատավան բնակավայրերի գազաֆիկացումը։
    Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է՝ 107․963․650 ՀՀ դրամ։ Այն իրականացվել է 65% – 35% պետություն-համայնք համաֆինանսավորմամբ։
  • ՀՀ կառավարության կողմից հաստատված մեկ այլ սուբվենցիոն ծրագրով էլ կառուցել է Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի փողոցների ց/ճնշման գազատարը, իրականացվել է Շենավան, Նոր Արմավիր, Ակնալիճ բնակավայրերի գազաֆիկացումը, իսկ Վարդանաշեն, Այգեշատ, Եղեգնուտ բնակավայրերի գազաֆիկացումն ընթացքի մեջ է։
    Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 229․141․410 ՀՀ դրամ, որից 55%-ը համայնքի, իսկ 45%-ը պետության ներդրման չափն է:
  • Մեծամոր համայնքի ք.Մեծամոր 1 թաղամաս 13ա և 27 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումն ավարտված է, իսկ 1 թաղամաս 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ շենքերի վերելակների փոխարինումը ընթացքի մեջ է։ Այս ծրագրի արժեքը 173․637․130 ՀՀ դրամ է։ Ծրագիրը կյանքի է կոչվել պետություն-համայնք- բնակիչ ՝ 35% -55%- 10% համաֆինանսավորմամբ։
  • ՀՀ կառավարության կողմից հաստատվել էր նաև Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի «Խնձորներ», Հայկավան բնակավայրի «Թավաբլուրի», Երասխահուն բնակավայրի «Ախմեյան» (Ակադեմիայի), Վարդանաշեն բնակավայրի «Դեղձեր», «Ժորժիկի», Զարթոնք բնակավայրի «Գործարանի բաց», «Գործարանի փակ», Արտաշար բնակավայրի «Ավազահանքի», «Խդոյի», Տարոնիկ բնակավայրի «Աղբանոցի», «Ցանկապատի», Մրգաշատ բնակավայրի «Ճլլիկներ», Արմավիր բնակավայրի «Նարյադի», Արգավանդ բնակավայրի «Թոփերի», Բամբակաշատ բնակավայրի «Պոպոքի», Արազափ բնակավայրի «Գուգուշի» խորքային հորերի վերակառուցումը։
    Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել էր 292․313․766 ՀՀ դրամ, որից 40%-ը համայնքի, իսկ 60%-ը պետության ներդրման չափն էր:
  • Եվս մեկ ծրագրով վերանորոգվել է Մեծամոր համայնքի ք․Մեծամորի մշակույթի տունը, կառուցվել է Նոր Կեսարիայի մշակույթի տան ջեռուցման համակարգը, վերանորոգվել և ջեռուցման համակարգ է կառուցվել Մրգաշատ բնակավայրի երաժշտական դպրոցում, իսկ Նալբանդյան բնակավայրի երաժշտական դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ։
    Արազափի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։
    Ծրագիրն իր ենթածրագրերով իրականացվել է պետություն – համայնք (35%- 65%) համաֆինանսավորմամբ։

Նշենք, որ ՀՀ Կառավարության կողմից 2022 թվականին հաստատված մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն 2023 թվականին, որոնց կանդրադառնանք առաջիկայում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50