Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների թիվն ավելացել է

09.02.2023

ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն ու մարզպետարանի մի շարք աշխատակիցներ այսօր պատվաստվեցին պապիլոմա վիրուսի դեմ:

Սաթենիկ Թովմասյանը նշեց, որ այս քայլով իրենք ցանկանում են ցույց տալ, որ պատվաստումն անվտանգ է և միտված է պաշտպանելու հիվանդությունից:

Պատվաստումը պապիլոմավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումներից մեկն է՝ ի լրումն սքրինինգային հետազոտությունների. այն հնարավորություն կտա էականորեն նվազեցնել հիվանդացության և մահացության դեպքերը:

Հայաստանում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո, և այս վիրուսով Հայաստանը դասվում է բարձր հիվանդացություն ունեցող երկրների շարքում:

Մարդու պապիլոմա վիրուսների դեմ պատվաստումներն ունեն բարձր արդյունավետություն, նույնիսկ մեկ դեղաչափ պատվաստումը 80-85% դեպքերում առաջացնում է հակամարմինների պաշտպանիչ մակարդակ, ինչը համարվում է բարձր արդյունավետության ցուցանիշ:

Նշենք, որ մեր երկրում պատվաստանյութերը հասանելի են:

2017-ից մինչև օրս Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման 100 հազարից ավելի դեղաչափ է կիրառվել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50