Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավաք-խորհրդակցություն՝ վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին

13.02.2023

Սույն թվականի փետրվարի 13-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ​ հավաք-խորհրդակցություն՝ կառավարության ​ որոշմամբ հաստատված աշխատանքները կազմակերպելու նպատակով։
 
Խորհրդակցությանը մասնակում էին մարզի ՀՀ ​ ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային ոստիկանության ​ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կ. Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ Գ. Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավար Գ. Խաչատրյանը, ​ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Հ. Ադամյանը և ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ, համայնքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, բուժհաստատությունների տնօրեններ:
 
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց ​ պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքների նախապատրաստական միջոցառումների ընթացքին։ Այն է՝
  • ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային տարածքային ստորաբաժանումից համայնքապետարանների զորահավաքային մարմինների միջոցով կազմակերպել ​ ծանուցագրերի ստացման գործընթացը և դրա վերահսկումն իրականացնել մարզպետարանի զորահավաքային մարմնի կողմից:
  • Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային տարածքային ստորաբաժանման կողմից տրամադրված ծանուցագրերը սահմանված ժամկետներում պահեստազորայիններին հանձնելու գործընթացի կազմակերպումը և ղեկավարումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
  • Հանձնված ծանուցագրերի կտրոնների և չհանձնված ծանուցագրերի վերաբերյալ ներկայացվելիք փաստաթղթերի ձևակերպման առանձնահատկություններն ու հիմնավորումները:
  • ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժինների կողմից համայնքներում ծանուցման աշխատանքների ընթացքում ոստիկանության աշխատակիցների օժանդակություն:
  • Տարբեր պատճառներով պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային տարածքային ստորաբաժանում չներկայանալու փաստով ոստիկանության ​ կողմից որոնողական աշխատանքների կազմակերպում, հայտնաբերում, քրեական վարույթի​ իրականացում:
Մարզպետի կողմից հանձնարարվեց բուժհաստատությունների պատասխանատուներին՝ անաչառ վերաբերմունք ցուցաբերել բժշկական տեղեկանքների տրամադրման նկատմամբ, որպեսզի բացառվի կեղծիքի և ապօրինության որևէ դրսևորում:
 
Խորհրդակցության ընթացքում առաջարկություններ ներկայացվեցին խնդրահարույց հարցերի, դրանց լուծման ուղիների վերաբերյալ, որոնց առնչությամբ մարզպետ Է. Հովհաննիսյանը գործընթացը համակարգող ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապաստասխան հանձնարարականներ։
 
Նշենք, որ ի ​ տարբերություն նախորդ հավաքների, այս անգամ վարժանքները կլինեն 25 օրով: 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն, իսկ մնացած օրերը կազմակերպական հատվածն ապահովելու համար է։
Վարժանքները պարտադիր են Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50