Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը պատվոգրեր է հանձնել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներ արմավիրցի մարզիկներին

14.02.2023

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներ արմավիրցի մարզիկներ ոսկե մեդալակիր Համեստ Աֆրիկյանին, բրոնզե մեդալակիր Ռաֆայել Ներսիսյանին, բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն Զավեն Գալստյանին, նրանց մարզիչներին՝ Անդրանիկ Գրիգորյանին, Խաչիկ Խաչատրյանին և Էջմիածին քաղաքի Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրեն Անդրանիկ Կարապետյանին:

Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունելով մարզիկներին, շնորհակալություն հայտնեց հաջողությունների առիթով. «Ուզում եմ շնորհակալական խոսքեր հղել ձեզ, մեր երկրի, մեր մարզի պատիվը Եվրոպայի առաջնությունում բարձր պահելու համար։ Չնայած մեր երկրին բաժին հասած դժվարություններին, դուք ձեր տքնաջան աշխատանքով կարողացաք բարձր պահել մարզի հեղինակությունը: Կարծում եմ, որ դեռ անելիքներ շատ կան, և համառ աշխատանքի արդյունքում կկարողանաք հաջորդ խաղերին ունենալ առավել լավ արդյունքներ»,- նշել է մարզպետը։

Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին ընդունելության համար, նշելով, որ բոլոր մարզիկների համար շատ կարևոր է նմանօրինակ ուշադրությունը, հոգատար վերաբերմունքը:

Մարզի համար մարզական հաջողությունները կարևորելով՝ մարզպետը նշեց, որ պատրաստակամ է աջակցել և սերտորեն համագործակցել մարզադպրոցի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտի ձեռքբերումների, խնդիրների և առաջիկա մրցաշարերի մասին:

Նշենք, 2022 թվակնանին Թուրքիայում տեղի ունեցած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը առաջնությունում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Վաղարշակ Քեյանը (46 կգ) Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկե մեդալը, իսկ 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանն էլ կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին՝ նվաճելով բրոնզե մեդալ, իսկ օրերս անցկացված Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է 71 կգ քաշային կարգում՝ Զավեն Գալստյանը

Հանդիպման վերջում մարզպետը պատվոգրեր հանձնեց մարզիկներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36