Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարությունը 14 մլն 990,1 հազար դրամ է հատկացրել ՀՀ Արմավիրի մարզի չորս ճանապարհահատվածների նախագծման փորձաքննության ծառայությունների համար
16.02.2023
ՀՀ կառավարության 16.02.2023 թվականի նիստի որոշմամբ հատկացված 14 մլն 990,1 հազար ՀՀ դրամը կուղղվի չորս ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծման փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար՝
1. Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (մայրուղու Էջմիածին-Արմավիր-ճանապարհահատվածի չվերանորոգված հատվածները՝ 17,530-18,200 կմ, 25,593–29,385 կմ և 32,675–33,833 կմ) աջակողմյան և ձախակողմյան հատվածների համար՝ 8 մլն 342 հազար ՀՀ դրամ:
2. Հ-15, /Մ-5/(Նորապատ)-Արգավանդ–/Մ-3/(Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 0-3 կմ (սկսած Նորապատից մինչև Ալաշկերտ) հատվածի համար՝ 1 մլն 008 հազար ՀՀ դրամ:
3. Տ-3-44, /Մ-5/ –Ծիածան–Աղավնատուն–Լեռնամերձ ավտոճանապարհի 0-7.300 կմ հատվածի համար (սկսվում է գյուղատնտեսական մեծածախ շուկայի մոտից)՝ 4 մլն 574,7 հազար ՀՀ դրամ:
4. Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ)-/Հ-17/ ավտոճանապարհի 0-1,700 կմ (սկսած Կապույտ կամրջից) հատվածի համար՝ 1 մլն 065, 4 հազար ՀՀ դրամ: