Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական իրազեկման հանդիպում-քննարկումը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում

17.02.2023

ՀՀ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանի գլխավորությամբ՝ հերթական իրազեկման հանդիպում-քննարկումը կազմակերպվեց մարզի Վաղարշապատ, Փարաքար, Խոյ և Արաքս համայնքների ժամկետային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ծնողների հետ՝ ՀՀ զինված ուժերում ներդրված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության ներկայացուցիչ գնդապետ Հ. Թումասյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային տարածքային ստորաբաժանման Էջմիածնի բաժանմունքի պետ Կ. Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական սպա, մայոր Գ.Պողոսյանը:

Անդրանիկ Լալայանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց, որ նմանատիպ հանդիպումները դրական արձագանք են գտնել բնակչության շրջանում, որի արդյուքում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվն օրեցօր ավելանում է։
«Սա կարևոր քայլ է, քանի որ զինծառայողների՝ այս ծրագրին միանալու ընտրությունն ու պատրաստակամությունը, ինչպես նաև ուսումնական պատրաստություն անցնելը՝ ԶՈւ բարեփոխումների շրջանակում առանցքային նշանակություն ունեն»,- իր խոսքում նշեց Լալայանը:

Գնդապետ Հ. Թումասյանը նորակոչիկների ծնողներին հանգամանորեն ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրի առանցքային դրույթները, առավելությունները, զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին պետության կողմից տրվող արտոնությունները:

ՊՆ ներկայացուցիչները պատասխանեցին ժամկետային զինծառայողների հարազատների թե՛ ծրագրային, թե՛ իրենց մտահոգող ընթացիկ հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50