Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտնի են դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները․ Արմավիրի մարզից հանրապետական փուլին կմասնակցի 86 աշակերտ

21.02.2023

Ամփոփվել են դպրոցական առարկայական օլիմպիադաների արդյունքները:
Բնագիտական առարկաներից մարզային փուլ անցած 267 աշակերտից միայն 18-ը կմասնակցի հանրապետական փուլին, իսկ տարածքային փուլի հումանիտար առարկաներից մարզային փուլ անցած 227 աշակերտից հանրապետական փուլին կմասնակցի  68-ը:

Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվելու է հետյալ ժամանակացույցով՝

1․ Մաթեմատիկա - փետրվարի 18-ին՝ 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարաններ, փետրվարի 18-ին և 19-ին՝ 8-12-րդ դասարաններ՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։
2․ Ֆիզիկա - փետրվարի 21-ին և 22-ին, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։
3․ Աստղագիտություն - փետրվարի 24-ին, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։
4․ Կենսաբանություն - փետրվարի 25-ին և 26-ին, Ա․Երզնկյանի անվան թիվ 118 ա/դ-ում և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
5․ Աշխարհագրություն - մարտի 2-ին և 3-ին, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։
6․ Քիմիա - մարտի 4-ին և 5-ին, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում։
7․ Պատմություն - մարտի 9-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում (Աբովյան փ․, 52)։
8․ Ինֆորմատիկա - մարտի 11-ին և 12-ին, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
9․ Գերմաներեն - մարտի 18-ին, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանում։
10․ Ֆրանսերեն - մարտի 18-ին, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանում։
11․ Անգլերեն - մարտի 18-ին, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանում։
12․ Հայոց լեզու - մարտի 25-ին, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։
13․ Հայ գրականություն - մարտի 27-ին, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։
14․ Ռուսաց լեզու - մարտի 29-ին, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։
15․ ՀԵՊ - մարտի 31-ին, Մ.Ա.Ս.Է., Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցում։
16․ ՆԶՊ - մայիսի 12-14-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

Օլիմպիադաների սկիզբը՝ ժամը 10:00-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր տաղանդաշատ և խելացի աշակերտներին գիտելիքների առաջիկա ստուգատեսում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36