Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունը 273մլն 336.3 հազար ՀՀ դրամ հատկացրեց Արմավիրի մարզում սուբվենցիոն 5 ծրագրերի իրականացման ֆինանսավորման համար

23.02.2023

Կառավարությունը 2023 թվականի փետրվարի 23-ի նիստով ՀՀ Արմավիրի մարզպետարանին հատկացրեց 273մլն 336.3 հազար ՀՀ դրամ՝ սուբվենցիոն 5 ծրագրերի իրականացման ֆինանսավորման համար:

Ծրագրերն իրականացվելու են ըստ ուղղությունների՝

1. Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Տիգրան Մեծի և Սբ. Գրիգոր Լուսավորիչ փողոցների մայթերի հիմնանորոգում՝ 61 մլն 501.4 հազար ՀՀ դրամ:

2. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի և և Արտաշար բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում (Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի)՝ 5 մլն 494.7 հազար ՀՀ դրամ:

3. Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի փողոցների ց/ճնշման գազատարի կառուցում, Շենավան, Վարդանաշեն, Այգեշատ, Նոր Արմավիր, Եղեգնուտ, Ակնալիճ բնակավայրերի գազիֆիկացում (Ակնալիճ բնակավայրերի գազիֆիկացում)՝ 6 մլն 691. 5 հազար ՀՀ դրամ:

4. Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի «Խնձորներ», Հայկավան բնակավայրի «Թավաբլուրի», Երասխահուն բնակավայրի «Ախմեյան» (Ակադեմիայի), Վարդանաշեն բնակավայրի «Դեղձեր», «Ժորժիկի», Զարթոնք բնակավայրի «Գործարանի բաց», «Գործարանի փակ», Արտաշար բնակավայրի «Ավազահանքի», «Խդոյի», Տարոնիկ բնակավայրի «Աղբանոցի», «Ցանկապատի», Մրգաշատ բնակավայրի «Ճլլիկներ», Արմավիր բնակավայրի «Նարյադի», Արգավանդ բնակավայրի «Թոփերի», Բամբակաշատ բնակավայրի «Պոպոքի», Արազափ բնակավայրի «Գուգուշի» խորքային հորերի վերակառուցում»՝ 143 մլն 010. 2 հազար ՀՀ դրամ:

5. 56 մլն 638. 5 հազար ՀՀ դրամ՝ Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի Շիրազի, Թումանյանի և Այգեգործների փողոցների, Պտղունք գյուղի Ագաթանգեղոս փողոցի, Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցների, Մերձավան գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցների, Այգեկ գյուղի 2-րդ և 3-րդ փողոցների, Փարաքար գյուղի Արցախ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և Մհեր Մկրտչյան փողոցների գազիֆիկացում.

  • Բաղրամյան գյուղի Շիրազի, Թումանյանի և Այգեգործների փողոցների գազիֆիկացում,
  • Մերձավան գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցների գազիֆիկացում,
  • Այգեկ գյուղի 2-րդ և 3-րդ փողոցների գազիֆիկացում,
  •  Փարաքար գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի գազիֆիկացում:

Նշենք, որ սուբվենցիոն ծրագրերը նպատակաուղղված են մարզի բնակավայրերում համաչափ և կայուն զարգացման ապահովմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելուն, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50