Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն
24.02.2023
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը, որին զորամասի բարձրաստիճան սպայակազմի հետ միասին ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, հյուրեր, նորակոչիկների հարազատներ:
Երդման արարողությունը մեկնարկեց Ռուսաստանի Դաշնության և Հայսատանի Հանրապետության օրհներգներով, որից հետո զորամասի շարային հրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ նորակոչիկների երդմնակալության հիմնական արարողակարգը, որի ընթացքում նրանք ընթերցեցին զինվորական երդման տեքստն ու ստորագրեցին սահմանված փաստաթղթում:
Նորակոչիկներին և նրանց ծնողներին շնորհավորեց և բարի ծառայություն մաղթեց զորամասի հրամանատար, գնդապետ Դենիս Կամարովը:
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը զինվորական երդում տված նորակոչիկներին շնորհավորեց և մաղթեց, որ փառքով կատարեն իրենց ծառայությունը և անեն անգամ անհնարինը, որպեսզի պատվով իրականացնեն իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ մարզպետը շնորհավորեց ներկաներին՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղություն և անփորձանք ծառայություն: