Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը
24.02.2023
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի շրջանակում փետրվարի 24-ին Արմավիրում անցկացվեց մարզային փուլի մրցումները:
Մարզային փուլին մասնակցեցին 7 համայքներից համայնքային փուլի մրցաշարերին մասնակցած և 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած թվով 56 թենիսիստներ:
Մրցումները անցկացվել են երկու տարիքային և գործող մարզիկների խմբերով.
- 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
- 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ,
- գործող պրոֆեսիոնալ մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:
Արմավիրի մարզը ներկայացնող թենիսիստները մարտի երկրորդ տասնօրյակում կմասնակցեն եզրափակիչ փուլին, որը տեղի է ունենալու ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
Նշենք, որ առաջին փուլի արդյունքում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզիկները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով:
Երկրորդ՝ եզրափակիչ փուլին երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կստանան ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, գավաթներ, մեդալներ և դրամական պարգևներ.
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ: