Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի Վաղարշապատի Զորավար Անդրանիկի N12 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի Մատեո Մարուքյանը երկրորդ տարին անընդմեջ հանրապետական օլիմպիադայի 1-ին կարգի մրցանակակիր է

28.02.2023

Հայաստանի Հանրապետությունում շարունակում է ընթանալ դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը, որին Արմավիրի մարզից մասնակցում են 86 աշակերտ:

Հպարտությամբ նշենք, որ Արմավիրի մարզի Վաղարշապատի Զորավար Անդրանիկի N12 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի հրաշամանուկը՝ Մատեո Աշոտի Մարուքյանը, 2-րդ անգամ հանրապետական օլիմպիադայում մաթեմատիկա առարկայից գրավում է 1-ին կարգ:

Փոքրիկ Մատեոն սիրում է ուսումնասիրել գիտահետազոտական գրքեր, հետաքրքրվում է ծրագրավորմամբ և ստեղծում է խաղեր: Տիրապետում է Word և Power Point ծրագրերին: Հաճախում է շախմատի և այնտեղ էլ ունի լուրջ հաջողություններ: Սովորելու հետ մեկտեղ սիրում է ֆուտբոլ խաղալ և հաճախում է ֆուտբոլի:

Շնորհավորում ենք մեր բազմաշնորհ Մատեոյին և նրա ուսուցիչներին՝ ձեռք բերած հաղթանակի համար:

Նրանց մաղթում ենք նորանոր հաջողություններ և հաղթանակներ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային կրթական տարբեր ստուգատեսերում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36