Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
28.02.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները։
Քաղաքացիները մարզպետին դիմել են տարբեր հարցերով՝ բնակարանային, զբաղվածության, առողջական, հողային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ֆինանսական աջակցության և անձնական։
Մարզպետը լսել է քաղաքացիներին, բարձրացրած հարցերին տվել պարզաբանումներ, առաջարկվել են համապատասխան լուծումներ։
Քաղաքացիների ընդունելության ընթացքում ներկայացված որոշակի հարցերի հետագա համակողմանի ուսումնասիրման և աջակցության հնարավոր տարբերակներ նախանշելու նպատակով մարզպետը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին տվեց համապատասխան հանձնարարականներ:
Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 31-ին` ժամը 10:00-ին:
Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարությունում:
Հարցերի դեպքում զանգահարել (0237) 2 08 56 հեռախոսահամարով:
Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):