Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բացվեց Արդշինբանկի նոր «Սարդարապատ» մասնաճյուղը

03.03.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում Արդշինբանկի նոր «Սարդարապատ» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը: «Սարդարապատ» մասնաճյուղը Արմավիրի մարզում Արդշինբանկի թվով չորրորդ մասնաճյուղն է: Մասնաճյուղը կկարողանա սպասարկել Մեծամոր համայնքում ներառված 25 բնակավայրեր:

Նոր բացված մասնաճյուղի շնորհիվ 11 աշխատատեղ է ստեղծվել, իսկ աշխատակիցները հիմնականում հարակից գյուղերից են:

Մարզպետը, ողջունելով ներկաներին, նշեց, որ նոր մասնաճյուղը զգալիորեն կաջակցի մարզում տեղական բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման ծրագրերի կազմակերպման գործին։

«Բանկային ոլորտում այժմ կան ազատ միջոցներ, որոնք բանկերն ուղղում են տնտեսության և մասնավորապես մեր տարածաշրջանի զարգացմանը։ Համոզված եմ, որ սպասարկման նոր հարմարավետ պայմանները, որոնք մեզ առաջարկում է Արդշինբանկը, անշուշտ կբարձրացնեն սպասարկման մակարդակն ու որակը, կստեղծեն նոր աշխատատեղեր և դրանով իսկ կխթանեն տարածաշրջանի տնտեսական ակտիվությունը։ Մենք դա միայն ողջունում ենք»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:

Մասնաճյուղը տեխնիկապես հագեցած է, ինչն ավելի հարմարավետ է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը։ Մասնաճյուղում գործում է վճարման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կարող են իրականացնել շուրջօրյա տարբեր գործարքներ՝ վճարել կոմունալ վճարումներ, մարել վարկեր, մուտքագրել գումար ընթացիկ և քարտային հաշիվներին, համալրել ավանդները: Իսկ ամենահեռավոր գյուղերում բնակվող հաճախորդները առանց բանկ հաճախելու կկարողանան կատարել տարբեր գործարքներ Banking և Mobile Banking ծառայություններից օգտվելով:

«Սարդարապատ» նոր մասնաճյուղը գտնվում է գ. Արմավիր, 1-ին փողոց, 42 հասցեում, աշխատանքային օրերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:15-ից 16:45-ը, շաբաթ օրերին՝ 10:15-ից 13:45-ը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-07 18:02:23