Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08.03.2023

Հայ կինը պատմության տարբեր ժամանակներում հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ, առանձնահատուկ դերակատարություն է ունեցել ընտանիքում իր անձնազոհ ու անսահման նվիրվածությամբ:

Այսօր էլ չի փոխվել հայ կնոջ ացառիկ դերը. նա շարունակում է մնալ իր ընտանիքի ու տան հիմնասյունը։ Նրա շնորհիվ պահպանվել ու սերունդներին են փոխանցվել ավանդույթներով հարուստ մեր պատմությունը, գիրն ու գրականությունը, մշակույթն ու ազգապահպան արժեքները:

Եվ ամենևին էլ պատահական չէ, որ բնության զարթոնքի հետ տոնում ենք մեր կյանքը սիրով ու լույսով, հոգատարությամբ ու ջերմությամբ լցնող կանանց տոնը։

Սիրելի’ կանայք, այսօր գարնանային այս հոգեպարար օրը, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ։

Դուք ձեր նվիրվածության, բարության, հոգատարության, սիրո, իմաստության շնորհիվ միշտ վառ եք պահում հայկական օջախի կրակը, պահպանում եք մեր ավանդույթներն ու արժեքները։ Հոգատար մոր ու սիրող կնոջ ջանքերի շնորհիվ է անսասան մնում հայ ընտանիքը, հաղթահարվում են ամենօրյա դժվարությունները։

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ հասարակական ու պետական գործունեության տարբեր ոլորտներում ձեր մասնագիտական հմտություններն իրացնելու համար, դուք հավատարիմ եք մնում ազգային արժեքներին, ընտանիքներին ու ձեր հիմնական առաքելությանը` շարունակել կյանքը Երկրի վրա և մշտապես ձգտել աշխարհն ավելի լավը դարձնելուն։

Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ մեր հայրենիքի համար կյանքը նվիրաբերած զինվորների մայրերին, կանանց ու քույրերին։ Առողջություն ու բարեկեցություն եմ մաղթում ձեզ։

Սիրելի’ կանայք, եղե’ք միշտ առողջ, երջանիկ ու ձեզ բնորոշ հմայքով ու պայծառությամբ լի, շրջապատված անսպառ սիրով, ուշադրությամբ ու հոգատարությամբ։ Թող երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը ձեր հավերժական ուղեկիցները լինեն։

Դուք արժանի եք ուշադրության, սիրո, աջակցության տարվա այս ու առհասարակ բոլոր օրերին…
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50