Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ռազմական բարձրագույն կրթությանը վերաբերող հավաք-խորհրդակցություն

10.03.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ սույն թվականի մարտի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառության և զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղությամբ հավաք-խորհրդակցություն, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան»-ի պետ, գնդապետ Արթուր Երոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Խաչատրյանը, Արմավիրի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարների տեղակալներ, ովքեր հանդիսանում են նաև համայնքներում զորակոչային և զորահավաքային միջոցառումների պատասխանատուներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ և զինղեկներ:
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց հավաք-խորհրդակցության նպատակը:

«ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում կարևորվել և ամրագրվել է զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, արհեստավարժ զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման, նրանց ընտանիքի անդամների առողջապահական և այլ ոլորտների ուղղությամբ աջակցությունների ու ծրագրերի իրականացումը։ Այս համատեքստում ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և կադրային սպայական ծառայության գրավչության ապահովման նպատակով հրատապ է դարձել առնվազն կադրային զինվորականի ուղի ընտրող քաղաքացիների համար կենսական նշանակության ապահովության այնպիսի մոդելի սահմանումը, որը հնարավորություն կտա առաջիկայում էապես ավելացնել դիմորդների թվի աճը, որով նաև լուծումներ կգտնվեն զինված ուժերի առջև ծառացած զանազան խնդիրների լուծման առումով»,- իր խոսքում ասաց մարզպետը։

Այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը ներկայացրեց ռազմական համալսարանում իրականացվող բարեփոխումները, նոր ծրագրերի ներդրումը, ինչպես նաև համալսարանում ուսանելու ընթացքում և հետագայում շրջանավարտների համար նախատեսվող առավելությունները՝ նշելով, որ հանդիպման նպատակը դպրոցականների շրջանում մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումն է։

Հանդիպման ընթացքում ներկաները բարձրացրեցին թեմային առնչվող հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ:

Ամփոփելով հավաք-խորհրդակցության արդյունքները՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ նմանօրինակ խորհրդակցությունները կրելու են շարունակական բնույթ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50