Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Վաղարշապատի համայնքապետարանի հաշվետու միջոցառմանը

10.03.2023


Սույն թվականի մարտի 10-ին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջի համաձայն Վաղարշապատի հյամայնքապետարանում տեղի ունեցավ Վաղարշապատ համայնքապետարանի 2022 թվականի հաշվետու միջոցառումը։

Հաշվետու միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, մարզային ներկայացուցիչները, Վաղարշապատ համայնքի ավագանու անդամները, տեղական գործընկերները:

Միջոցառման ընթացքում Դիանա Գասպարյանը հանրությանը ներկայացվեց համայնքում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ավագանու, համայնքի ղեկավարի, համայնքապետարանի գործունեության և համայնքի ընդհանուր սոցիալ–տնտեսական վիճակը։

Համայնքի ղեկավարն իր զեկույցն ամփոփեց՝ նշելով, որ առաջիկայում նախատեսում են համայնքի զարգացման ծրագրից բխող մի շարք ծրագրեր իրականացնել, որոնք էլ ավելի կբարելավեն բնակիչների կենսապայմանները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50