Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզում բժշկական կազամակերպությունների աշխատակիցների շրջանում իրականացվեց սեմինար-իրազեկում
11.03.2023
2023 թվականի մարտի 10-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել իրազեկման խորհրդատվական հանդիպում։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, տեսչական մարմնի ներկայացուցիչները և մարզի բժշկական կազմակերպությունների աշխատակիցները։
Տեսչական մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության ապահովման ոլորտներում կանխարգելիչ միջոցառումների իրականացման կարևորությունը։
Սեմինար-իրազեկման ընթացքում բժշկական հաստատությունների աշխատակիցները բարձրացրել են ոլորտին առնչվող հարցեր, որոնք տեսչական մարմնի մասնագետների կողմից պարզաբանվել են։