Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում մեկնարկել է Արմավիրի մարզում թվով 7 նոր բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքների գործընթացը

13.03.2023

Արմավիրի մարզում մեկնարկել է Արմավիրի մարզում թվով 7 նոր բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքների գործընթացը, որի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարության, մարզպետարանի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այցելեցին «Նալբանդյանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ՝ ծանոթանալու նորակառույց անբուլատորիայի շենքային պայմաններին, հնարավորություններին և հագեցվածությանը և դիտարկելու նման ֆորմատով ամբուլատոիաներ կառուցելու հարցը:

Նախարարը նշեց, որ հանրապետության մարզերում 2023 թվականին նախատեսվում է կառուցել 20 ամբուլատորիա և 5 պոլիկլինիկա, որոնց նախագծման աշխատանքները ներառված են բյուջեում:

20 անբուլատորիաներից 7-ը կառուցվելու է Արմավիրի մարզում:

«Այցի նպատակն է ծանոթանալ նման գյուղական ամբուլատորիայի ֆորմատին՝ հասկանալու թե՛ չափերի, թե՛ հարմարավետության, թե՛ որոշակի կուտակված փորձի մասով ինչ ունենք լրացնելու, որ հաջորդ ամբուլատորիաների նախագծմանը շատ ավելի պատրաստված լինենք»,- իր խոսքում նշեց նախարարը:

Նշենք, որ ամբուլատորիաները տեղակայված են լինելու Գայ, Ջրառատ, Շենավան, Տանձուտ, Վարդանաշեն, Խանջյան, Նորապատ բնակավայրերում: Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների կողմից ուսումնասիրվել էին հողատարածքների վերաբերյալ Արմավիրի մարզպետարանի առաջարկությունը և արձանագրվել, որ ներկայացված հողատարածքներն ընդհանուր առմամբ ընդունելի են բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցման համար։ Այս պահին իրականացվում են հողային հատկացումների աշխատանքները:

Այնուհետև մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև կառավարության կողմից բժշկական կենտրոնին տրամադրված 130,250.0 հազար ՀՀ դրամով ձեռք բերված սարքավորումներին (անզգայացման ապարատ, էՕՊ, թվային ռենտգեն սարք, էնդոսկոպիկ ապարատ, սոնոգրաֆիա):

Նշենք, որ կառավարության 22.12.2022 թվականի նիստում գործադիրը հավանության էր արժանացրել Արմավիրի մարզի առողջապահական հաստատություններին 205, մլն 380.0 հազար դրամ գումար հատկացնելու նախագիծը՝ բժշկական սարքավորումներ ձեռքբերելու նպատակով:

Ձեռք բերված սարքավորումներն շահագործման են հանձնվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերից:

Նախարարի շրջայցի վերջին այցն Արմավիրի բուժկենտրոնի երեխայի զարգացման և վերականգնողական բաժանմունքն էր, որտեղ ծանոթացավ կենտրոնի հնարավորություններին, տրամադրվող ծառայություններին:

Այցի վերջում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարզի առողջապահության ոլորտում թեև խնդիրները բազմազան են, բայց առաջնային օղակում գտնվող խնդիրների լուծման շարքում ամեն ինչ արվում է համայնքներում բուժամբուլատորիաների և համայնքային ենթակառուցվածքների շատ շենքերի վերանորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև բուժամբուլատորիաների, բժշկական կենտրոնների կահավորման, սարք- սարքավորումների ձեռքբերման և մասնագիտական հմտությունների բարելաման առումով: Նմանատիպ աշխատանքները շարունական են լինելու՝ մարզում բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50