Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթացիկ տարում ՀՀ Արմավիրի մարզում նախատեսված է իրականացնել 38,838 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում և վերանորոգում
20.03.2023
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից ընթացիկ տարում ՀՀ Արմավիրի մարզում նախատեսված է իրականացնել 38,838 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում և վերանորոգում․
1․ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի (Էջմիածին-Արմավիր հատվածի չվերանորոգված մասերը) հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում՝ ընդամենը 5,6 կմ
2․ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի (Հուշակերտի հատված) հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 3,5 կիլոմետրը
3․ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության բեռնային համալիր տանող ճանապարհը՝ 1,7 կիլոմետրը
4․ Մ-3, Թուրքիայի հանրապետության սահման՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 900 գծամետրը
5․ Տ-3-11 /Հ-15/ Արմավիր-Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա/Մ-5/ ճանապարհի Նալբանդյան-Գետաշեն հատվածը՝ 4 կմ
6․ Տ-3-16 Արևիկ - (Տ-3-50) - /Հ-15/ Արմավիր՝ 3,6 կմ
7․ Տ-3-52 /Մ-5/ - Ամասիա – Նալբանդյան (Տ-3-11) – Ջանֆիդա – Փշատավան - /Հ-15/ (Արգավանդ)՝ Փշատավան-Արգավանդ հատվածը՝ 4,2 կմ
8․ Տ-3-61 /Մ-5/ (Նորապատ) - /Հ-17/ - 1,7 կմ
9․ Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ՝ 7,3 կմ
10․ Տ-3-18 Ակնալիճ (Տ-3-6) – Զարթոնք – Արևիկ (Տ-3-50)՝ 3,3 կմ
11․ Հ-15 /Մ-5/ (Նորապատ) – Արգավանդ - /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ճանապարհի կմ 0+000 – կմ 3+000 - 3,0 կմ
12․ Մ-5, Երևան-Արմավիր- Թուրքիայի հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող Պտղունք գյուղի միջնակարգ դպրոցի հատվածում վերգետնյա հետիոտնային անցումի կառուցում և մինչև դպրոց տանող ճանապարհի բարեկարգում
13․ Մ-3, Թուրքիայի հանրապետության սահման- Մարգարա- Վանաձոր- Տաշիր- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 11+400 հատվածում գտնվող կամրջի հիմնանորոգում (Լուսագյուղի կամուրջ)։