Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի նիստ
22.03.2023
Այսօր մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ Արմավիրի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի նիստ։
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ողջունելով ներկաներին, հանգամանալից ներկայացրեց կատարված և կատարվելիք աշխատանքները, ԵԿՄ գումարտակների գործունեությունը, մարտական հերթապահությանն առնչվող հարցերը։ Սասուն Միքայելյանը խոսեց ԵԿՄ գործունեության ընդլայնման, նոր ստեղծվող բաժանմունքների մասին:
Հանդիպման առանցքային հարցը մարզխորհրդի նախագահի փոփոխման հարցն էր։ Համաձայն ԵԿՄ նախագահի հրամանի՝ Նորայր Ռաֆիկի Խաչատրյանը նշանակվեց ԵԿՄ Արմավիրի մարզի խորհրդի նախագահ։
ԵԿՄ վարչության նախագահի հրամանով Աշոտ Խաչատրյանը պարգևատրվեց ԵԿՄ պատվոգրով։
ԵԿՄ պատվոգրով պարգևատրվեց նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց երկրապահներին և վստահեցրեց, որ մշտապես կլինի մարզի երկրապահների կողքին:
«Ես նախ որպես հայ մարդ, որպես հայ քաղաքացի, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել երկրապահներին։ Երկրապահը տեսակ է, մարդ է, ով մեր պետության կայացման առաջին օրերից նետվեց մարտադաշտ և իրեն կոչեց հայրենիքի պաշտպան։
Որպես մարզային իշխանություն, որպես մարզպետ՝ միշտ պատրաստ եմ ցանկացած հարցով աջակցելու և կանգնելու մեր տղաների կողքին։ Ես կարծում եմ, որ մեծ հաշվով բոլորս երկրապահ ենք և ամեն մեկս մեր խրամատում հայրենիքի պաշտպանն ենք։
….. Խոնարհվում եմ բոլոր նրանց առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր հայրենիքին, ովքեր ծառայություն մատուցեցին մեր հայրենիքին և, ի ուրախություն մեզ, շարունակում են ապրել մեզ հետ։ Խաղաղություն եմ մազթում մեր երկրին»,- իր խոսքով նիստն ամփոփեց մարզպետը: