Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և Մուրմանսկի շրջանի նահանգապետը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղիները
27.03.2023
Սույն թվականի մարտի 24-ին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությանը։
Այցը մեկնարկեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ծաղկեպսակների տեղադրմամբ: Այնուհետև պատվիրակությունը մարզպետի գլխավորությամբ այցելեց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ Անդրեյ Չիբիսը ծանոթացավ արգելոց-թանգարանի ցուցանմուշներին, դրանց պատմությանը։
Շրջայցից հետո Էդվարդ Հովհաննիսյանն ու Անդրեյ Չիբիսը քննարկեցին հետագա համագործակցության ուղիներին վերաբերող հարցեր՝ կարևորելով համագործակցությունն արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում:
Իր հերթին Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիսը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին և ոլորտային պատասխանատուներին հրավիրեց Մուրմանսկ՝ հետագա համագործակցության հուշագիր ստորագրելու և երկու մարզերի միջև հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար, որը կնպաստի նաև տեղի հայ համայնքի ակտիվությանը: