Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրային քննարկում՝ 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի կազմման վերաբերյալ
31.03.2023
Սույն թվականի մարտի 31-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «ՀՀ Արմավիրի մարզում տարածքային պետական կառավարում» ծրագրի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի կազմման վերաբերյալ:
Հանրային քննարկմանը ներկա էին «Արմավիրի զարգացման կենտրոն» և «Հույսի Մեծամոր» հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները:
Մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ ՎարազդատՄկրտչյանը ներկայացրեց 2024 թվականի բյուջետային հայտի և 2022թ փաստացի, 2023 թ հաստատված բյուջեների համեմատականը, իրականացվեց վերլուծություն տնտեսագիտական դասակարգման հոդվածների մասով։
Ներկայացվող հղման միջոցով կարող եք ծանոթանալ Արմավիրի մարզպետարանի ապարատի պահպանման ծախսերի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտին՝ http://armavir.mtad.am/mijnajamket/