Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրցի Համլետ Մանուկյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող
01.04.2023
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացքող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը գրանցել է «պատմական նվաճում»,- հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող է դարձել՝ նվաճելով երկրորդ ոսկե մեդալը՝ օղակների վարժության եզրափակչում հավաքելով 13.633 միավոր և գրավելով առաջին հորիզոնականը։
Համլետ Մանուկյանը, մինչ այդ ոսկե մեդալ նվաճելով նժույգաթափ վարժությունից, հավաքել էր 14.633 միավոր և զբաղեցրել էր առաջին հորիզոնականը:
Նշենք , որ հայազգի Մամիկոն Խաչատրյանը 14.100 միավորով դարձել է արծաթե մեդալակիր:
Շնորհավորում ենք մեր հզոր մարզիկներին և նրանց մարզիչներին՝ մաղթելով հետագա հաղթարշավ։