Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում շարունակվում են «Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմունքներ» թեմայով դասընթացները

02.04.2023

 2023թ փետրվարի 23-ից ՀՀ Արմավիրի մարզպետարանի հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ՀՀ Արմավիրի մարզում սկսել է իրականացնել «Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմունքներ» թեմայով 6-օրյա դասընթացները, որոնք նախատեսված են առողջության առաջնային պահպանման օղակի մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար:

Դասընթացների նպատակն է բարելավել ավագ և միջին բուժանձնակազմի գիտելիքներն ու հմտությունները երեխայի զարգացման գնահատման, ՀՀ ԱՆ չափորոշիչներով հաստատված երեխայի զարգացման գնահատման քարտերի կիրառման, զարգացման խանգարումների/հապաղումների վաղ հայտնաբերմանն ու միջամտությունների կազմակերպմանը:

Դասընթացները իրականացվում են հինգ խմբով` ընդհանուր առմամբ 150 մասնակցի համար: Դասընթացների կարևորությունը գնահատվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից և տրամադրվել են ՇՄԶ տեսական ու գործնական կրեդիտներ: Մասնակիցներին բաշխվել է «Երեխայի զարգացումը, զարգացման հապաղումները և վաղ միջամտության հիմունքները» թեմայով վերապատրաստման ձեռնարկը: Դասընթացներն անցկացնում են երեխայի զարգացման ոլորտում փորձառու մանկաբույժներ, զարգացման մանկաբույժներ և վերականգնողաբաններ: Մասնակիցների գիտելիքները գնահատվում են նախա և հետ գնահատման հարցաթերթիկներով:

Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» ծրագրի շրջանակներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50