Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցն Արգինայում հանձնվեց շահագործման

03.04.2023

 

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի միջնակարգ մոդուլային դպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ ու շրջանավարտներ:

Մոդուլային դպրոցը կառուցվել է  ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի  «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակում։

Դպրոցը կառուցելիս հաշվի է առնվել այն, որ դպրոցը բնակավայրում միակն է, դրանում սովորում են մինչև 100 աշակերտ:

Դպրոցի մոդելն ու էսքիզը հիմնված է անվտանգության, ներառականության և էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին և բարձր գնահատելով բազմավաստակ կրթօջախի ուրույն ձեռագիրը սերունդների կյանքում՝ նշեց , որ դեռ երկար տարիներ Արգինայի միջնակարգ դպրոցն իր ռեսուրսներով բազմաթիվ սերունդներ է կրթելու, իսկ ուսուցիչների և աշխատակազմի նվիրված աշխատանքի արդյունքը արտացելվելու է դպրոցի սաների ձեռքբերումներում և հաջողություններում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:45:24