Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է

04.04.2023

Ի գիտություն պետական և համայնքային արտադպրոցական հաստատությունների մանկավարժների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 9-ն է:

Հայտերի ընդունումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով (at.emis.am):

Ատեստավորմանը մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝

  • մանկավարժական աշխատողի (մարզիչ, երաժշտության դասատու) անունը, ազգանունը, հայրանունը,
  • մարզադպրոցի կամ երաժշտական դպրոցի գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),
  • ուղղությունը, որից դիմողը պատրաստվում է ատեստավորվել,
  • անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
  • հանրային ծառայությունների համարանիշը,
  • էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը,
  • մանկավարժական աշխատողի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը,
  • աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից:

Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող, սակայն մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձինք:

Մանկավարժական աշխատողների ատեստավորումն իրակա¬նացվելու է գրավոր՝ թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:

Ատեստավորման արդյունքները կհրապարակվեն ատեստավորման օրվանից հետո՝ հինգերորդ աշխատանքային օրը՝ ԳԹԿ-ի կայքում։

Ատեստավորման քննության թեստի ուղեցույցներին կարելի է ծանոթանալ ԿԳՄՍ նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում:

2023 թվականի ապրիլի 29-ին իրականացվելու է ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների, իսկ 2023 թվականի ապրիլի 30-ին՝ «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը:

Դիմելու կարգի և հաջորդական քայլերի մասին՝ կից հղումով՝ https://www.youtube.com/watch?v=yUIxqbMy7aI ։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-06 17:47:50