Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ներկա է գտնվել Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցում կազմակերպված սպորտային միջոցառմանը

05.04.2023

 ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ներկա է գտնվել Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցում կազմակերպված սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Միջոցառումը կազմակերպվել էր «Արմֆայթինգ» և «Գրեփլինգ» ֆեդերացիաների Արմավիրի մասնաճյուղերի կողմից։

Մասնակցում էին շուրջ 1200 մարզիկներ, ովքեր ներկայացնում էին մարզի համայնքներում գործող տարբեր մարզադպրոցները, ինչպես նաև այն սաները, ովքեր նախորդող տարիներին պատվով են ներկայացրել մարզն ու մեր երկիրը տարբեր կարգի առաջնություններում:

Միջոցառման ընթացքում ցուցադրական ելույթներ ունեցան Արմավիրի մարզում գործող տարբեր մարզադպրոցների սաները։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորեց մարզաշխարհի ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ՝ կարևորելով սպորտի և առողջ ապրելակերպի դերն անհատի, համայնքի և մարզի զարգացման գործում։

Մարզպետը շնորհակալություն հայտնեց մարզիկներին և նրանց մարզիչներին՝ մարզը հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում և առաջնություններում պատվով ներկայացնելու համար:

Միջոցառման ավարտին մարզիկները պարգևատրվեցին հուշամեդալներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:45:24