Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»
05.04.2023

Մեկնարկել են «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Հայտերն ընդունվում են ապրիլի 5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի (կցվում է):
2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
- Ճարտարապետություն,
- Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ),
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև` ռազմական գիտություններ),
- Մանկավարժական գիտություններ:
Ավելին`
https://escs.am/am/news/15928fbclid=IwAR2UwfwernEcDD6Ft73tIbZpCXR5FYmgUMZ5qB06XIke77vsM3ybdTofCEc