Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է արմավիրցի մարզիկներին

05.04.2023

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է մարզի 2023 թվականի վերջին օրերին Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին։

Մարզպետն ասաց, որ 2023 թվականը մարզի համար հատկապես բեկումնային մեկնարկ էր մարզական ձեռքբերումների ու հաջողությունների առումով։

«Խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ սպորտային ոլորտում գրանցած հաջողությունների և մարզում սպորտի բնագավառում մեծ ներդրում ունենալու համար, քանզի դուք մեր հանրապետության, մեր մարզի պատիվը բարձր եք պահում տարբեր մրցասպարեզներում»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։

Մարզպետը ողջունեց մարզիչներին՝ իրենց կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ մեծապես կարևորելով սպորտի զարգացումը մարզում, պատրաստ է աջակցել մարզիկներին՝ հետագա՝  էլ ավելի մեծ հաջողությունների համար։

Մարզպետը հանդիպման վերջում պատվոգրեր հանձնեց մարզիկներին և նրանց մարզիչներին։

Մեր հերոսներն են՝

  • Համլետ Մանուկյան-2023 թ․ մարտի 29-ից ապրիլի 2-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած մարմնամարզության Աշխարհի երիտասարդական առաջնությունում «Օղակներ» և «Նժույգաթափ» վարժություններում գրավել է առաջին հորիզոնականը։

Մարզիչ Հայկ Նազարյան

  • Սերյոժա Բարսեղյան-2023 թ․ մարտ ամսին Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։

Մարզիչ Արկադի Բարսեղյան

  • Վալերիկ Մովսիսյան- 2023 թ․ մարտ ամսին Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։

Մարզիչ Արթուր Կարապետյան

  • Աշոտ Մարգարյան-2023 թ․ մարտ ամսին Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։

Մարզիչ Վիգեն Խաչատրյան

  • Կնյազ Իբոյանին- 2023 թ․ մարտի 19-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկաններիառաջնության արծաթե մեդալակիր։

Մարզիչ Նարեկ Եդիգարյան։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:45:24