Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կամավորության մշակույթի զարգացման ու տարածման համար կապահովվեն իրավական հիմքեր

06.04.2023

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։

Կամավորության մշակույթի զարգացման ու տարածման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման նպատակով՝ կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում կգործեն միասնական կարգավորումներ։

Նախագծի ընդունմամբ՝ հնարավորություն է տրվում նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը, բնականաբար նաև՝ աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։

Ըստ այդմ, կամավորների համար կամրագրվեն՝

  • կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր,
  • կամավոր աշխատանքի ժամանակահատածը` կամավորի համար աշխատանքային փորձառության համարում,
  • ծախսերի հատուցման իրավունք,
  •  առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ,
  •  ապահովագրության հնարավորություն,
  •  կապահովի աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն:

«Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունմամբ՝ կապահովվեն նաև «Երիտասարդների անդրազգային երկարաժամկետ կամավորական ծառայության խթանման մասին» Եվրոպական կոնվենցիայով, «Կամավորականությանն աջակցելու» ՄԱԿ-ի հանձնարարագրով, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված միջազգային նորմերի իրականացումը, ինչպես նաև կամրագրվեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրացման հարցում կամավորների ներուժի օգտագործման համար իրավական մեխանիզմներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50