Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքը Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ
09.04.2023

Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մեր ժողովուրդն ու մեր եկեղեցին մեծ ոգևորությամբ նշում է հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը՝ Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, որի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է։
Սուրբ Հարության խորհուրդը մշտապես համախմբել է ոչ միայն հայ ժողովորդին, այլև աշխարհի քրիստոնյաներին՝ ոգևորելով և զորացնելով։
Հայ ժողովրդի համար Սուրբ Զատիկն ավանդաբար դարձել է ընտանեկան տոն, որը աստվածային լույսով և սիրով ողողված՝ համախմբում և ջերմությամբ է լցնում բոլորիս օջախները։
Այս նվիրական տոնի կապակցությամբ՝ հայ ընտանիքներին, աշխարհի որ ծայրում էլ որ լինեն, մաղթում եմ քաջառողջություն, համերաշախություն, ամենայն բարիք և անսասան հավատ, իսկ մեր երկրին՝ որպես առաջինը քրիստոնեությունն ընդունած երկիր, հարատև խաղաղություն։
Թող Քրիստոսի հրաշափառ Հարությունը պարգևի բարօրություն, լավատեսություն, իմաստություն և կամք՝ մեր առջև ծառացա բոլոր դժվարությունները հաղթահարելիս։
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ: