Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շտաբային ուսումնավարժություն՝ Արմավիրի մարզում

13.04.2023

ՀՀ Արմավիրի մարզում այսօր անցկացվել է «ՀԱԷԿ–ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Միջոցառումն իրականացվել է իրավիճակի զարգացման պլանի շրջանակում՝ ըստ փուլերի:

Ուսումնավարժության նպատակներն էին՝

1. Ստուել և կատարելագործել շտաբային ուսումնավարժության մասնակից կազմի հմտություններն ու ունակությունները` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտու բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում:

2. Ճշտել վթարային հակազդման կազմակերպությունների և արձագանքող ուժերի առկա հնարավորությունները, կատարելագործել փոխհամագործակցությունը արտակարգ իրավիճակներում առաջադրված խնդիրների լուծման ժամանակ:

3. Ստուգել արտակարգ իրավիճակների ընթացքում կազմակերպությունների գործունեության կայունության բարձրացման ուղղությամբ պլանավորված և իրականացված միջոցառումների արդյունավետությունը:

4. Մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլանի՝ «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Արմավիրի մարզի բնակչության պաշտպանության» հավելվածի իրատեսության ստուգումը:

Շտաբային ուսումնավարժությանը մասնակցել են Արմավիրի մարզի  արտակարգ իրավիճակների մշտական գործող և տարահանման հանձնաժողովները, «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն, Մեծամոր համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով պատասխանատուն, Մայիսյան, Մրգաշատ, Նորավան և Արշալույս բնակավայրերի ներկայացուցիչները և այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաներ։

Ուսումնավարժությունը մեկնարկել է ղեկավար կազմի ազդարարմամբ, ավարտվել արդյունքների ամփոփմամբ ու գնահատմամբ: Մասնակիցների կողմից բարձրացվել են խնդրահարույց հարցեր, որոնց առումով տեղում ընտրվել են լուծման ուղիներ՝ նախորոշելով հետագայում անցկացվելիք ուսումնավարժանքներում դրանց ճիշտ կիրառումը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50